Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Թուրքիայում դատարանը կալանավորել է «Ջումհուրիեթի» 9 աշխատակցի

Թուրքիայում դատարանը կալանավորել է «Ջումհուրիեթի» 9 աշխատակցի
05.11.2016 | 21:21

«Ջումհուրիեթի» ինը աշխատակից կալանավորվել է դատարանի որոշմամբ, հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը: Կալանավորվածների թվում են գլխավոր խմբագիր Մուրադ Սաբունջուն և թերթի առաջատար լրագրողները: Երկուշաբթի Ստամբուլի դատախազությունը հայտնել էր, որ «Ջումհուրիեթի» ղեկավարությունը և լրագրողները կասկածվում են ընդդիմադիր իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության և «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման հետ կապերի համար, տրվել են նրանց ձերբակալության օրդերներ:

«Ջումհուրիեթ» ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագրի ձերբակալության վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնել ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ջոն Քիրբին: Հայտարարությամբ է հանդես եկել նաև Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը` դատապարտելով ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագրի ձերբակալությունը:

Դիտվել է՝ 2214

Մեկնաբանություններ